|
Հանդիսանալով ունիվերսալ ֆինանսավարկային կառույց, "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ" ԲԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայությունների ընդգրկուն փաթեթ: "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն /նախկին ԽՍՀՄ "Բնակսոցբանկի" հայկական հանրապետական բանկ/ Հայաստանի Հանրապետության պետական բանկերից առաջինն է վերակազմավորվել բաժնետիրական բանկի և գրանցվել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկում 1991թ. օգոստոսի 26-ին /գրանցման թիվ 1/:
1997 թվականին բանկի բաժնետիրական կապիտալի կառուցվածքը ենթարկվեց արմատական փոփոխության, ինչը կապված էր ռազմավարական ներդրողի ներգրավման հետ` ի դեմս "Սիլ Կոնցերնի" հիմնադիրներ Սուքիասյանների ընտանիքի: Բանկը լուծեց կապիտալիզացիայի խնդիրը` մեկ տարվա ընթացքում հնգապատկելով կանոնադրական կապիտալը: Ներկայումս, Բանկը նշանակալի մասնակցություն ունի "Սիլ Ինշուրանս" ՓԲԸ-ի և "Էկոնոմինկասացիա" ԴՓԲԸ բաժնեմասերում:
Բանկը մասնակցել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի /EBRD/, Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի` IFC, Համաշխարհային Բանկի (փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման ծրագիր ), Հայ-գերմանական Հիմնադրամի (միկրո և փոքր բիզնեսի վարկավորման ծրագիր) միջազգային վարկային ծրագրերին: 2006 թվականի հոկտեմբերից բանկը մասնակցում է գերմանական KfW բանկի "Հիփոթեքային շուկայի կայուն զարգացմում" ծրագրին:
Բանկը հանդիսանում է Միջազգային Ֆինանսական Հաղորդակցությունների Համաշխարհային Ընկերության (S.W.I.F.T) անդամ, MONEY GRAM, MIGOM, ANELIK և Быстрая Почта վճարային համակարգերի անդամ, ինչպես նաև դարձել է EUROPAY INTERNATIONAL վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, միացել է REUTERS համակարգին:
Բանկի գործունեության կարևորագույն ուղղություններից է նաև` էլեկտոնային ֆորմատում բանկային ծառայությունների մատուցումը (ինտերնետային տեխնոլոգիաների ներդրում) և պլաստիկ քարտերի թողարկումը և սպասարկումը: Հանդիասանալով երկրի ԱՐՔԱ վճարահաշվարկային համակարգի հիմնադիր անդամ, բանկը սպասարկում է քարտային շուկայի զգալի հատվածը: Բացի քարտերով ավանդական ծառայություննեից, բանկը երկրի խոշորագույն տնտեսական կառույցներին մատուցում է նրանց աշխատակիցների աշխատավարձերի քարտերով տրամադրման ծառայությունը: Բանկը հանդիսանում է ներքին պետական կառավարման ՀՀ Կառավարության գործակալ: Բանկի բաժնետոմսերը շրջանառվում են Հայաստանի ֆոնդային բորսայում (ArmEx):
2007թ. Moody's Investors Service միջազգային վարկանիշային ընկերությունը բանկին արժանացրել է ֆինանսական կայունության D- և ՀՀ դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշների:
2008թ. AmRating/GlobalRating վարկանիշային գործակալությունը բանկին շնորհել է "BB+" վարկային վարկանիշը` " հնարավոր բարձրացում" կանխատեսմամբ:
2009 թվականի մարտի 31-ից բանկը հանդիսանում է Արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ: "Արժեթղթերի հաշվարկային Համակարգի մասին" կանոնակարգին կարող եք ծանոթանալ "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" ընկերության ինտերնետային կայքում:
Այսօր "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ" ԲԲԸ-ն ունի լայն մասնաճյուղային ցանց, 35 մասնաճյուղից, որոնցից 17-ը գտնվում են Երևանում, 17-ը ` ՀՀ մարզերում, 1-ը` ԼՂՀ-ում:
Բանկը սպասարկում է հաճախորդների խոշոր զանգված:
31.03.2010թ. դրությամբ կազմում է ավելի քան 78.7 հազար իրավաբանական և ֆիզիկական անձ, որոնց գերակշռող մասը գտնվում են մայրաքաղաքում:
31.03.2010թ. դրությամբ բանկն ունի 1419 բաժնետեր (ոչ ռեզիտենտ` 18 բաժնետեր (36.9%), որոնցից ամենախոշորներն են Սուքիասյան եղբայրները (53,5%) և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (25%):
Բանկի աշխատակիցների թիվը` 670 մարդ (31.03.2010թ. դրությամբ):
31.03.2010 թ. դրությամբ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ ընդհանուր ակտիվները կազմել են 46,664.6 մլն. դրամ, ընդհանուր կապիտալը` 8, 181.0 մլն. դրամ, իսկ ընդհանուր պարտավորությունները`38,483.6 մլն. դրամ: 2010 թ. առաջին եռամսյակի գործունեությունից բանկը ձևավորել է 436.9 մլն. դրամի վնաս:
| Գործադիր տնօրեն` | Դավիթ Սուքիասյան |
| Հասցե` | 0002, Երեւան, Ամիրյան 23/1 |
| Հեռ.` | (374-10) 532007, 86 86 |
| Ֆաքս` | (374-10) 53 05 06, 53 89 04 |
| Էլ. փոստի հասցե` |
bank@aeb.am |
| Ինտերնետ-կայք` |
http://www.aeb.am
|
|
|